‘Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակա օբյեկտներին’

939

Սիրիայի պետական հեռուստատեսությունը երեկ հաղորդել է, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներին և Դիմաս քաղաքին:

 Դամասկոսն այդ ավիահարվածներն անվանել է «Իսրայելի կողմից բացահայտ ագրեսիա»:

Ըստ տեղեկությունների՝ զոհեր չկան:

Իսրայելն առայժմ չի հաստատել լուրը: Իսրայելի ՌՕՈՒ-ն մի քանի օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր օբյեկտների 2011 թ.: Որպես կանոն՝ այդ հարվածների թիրախը եղել է այն սպառազենքը, որը նախատեսված էր Լիբանանում Հեզբոլլահ խմբավորման համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մերկել. Ռուսաստանը չպետք է խանգարի նրանց, ովքեր ուզում են մտնել ԵՄ’
Հաջորդ հոդվածը‘Միլան. Բախումներ «Լա Սկալա» թատրոնի մոտ’