Իսրայելի արդարադատության նախարարությունը ցուցակ է հրապարակել

283

Իսրայելի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակել է պաղեստինցի այն կալանավորների ցուցակը, որոնք կարող են ազատ արձակվել  հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պահվող պատանդների վերադարձի մասին պայմանագրի շրջանակներում։

Նախարարության հրապարակած ցուցակում պաղեստինցի 300 բանտարկյալների տվյալներ են, ինչը կրկնակի ավելի է այն քանակից, ինչ Իսրայելը սկզբնապես համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 50 պատանդների դիմաց, նշում է Kan ռադիոկայանը։

Ցուցակի հրապարակումը իսրայելցիներին թույլ է տալիս Իսրայելի դատական ատյաններում բողոքարկել կոնկրետ կալանավորների ազատ արձակումը, նշում է The Times of Istael  թերթը։

Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը  50 պատանդների դիմաց 150 կալանավորի ազատ կարձակի առաջիկա չորս օրերին, ավելի շատ կալանավորներ բաց կթողնվեն նույն ցուցակից, եթե ազատ արձակվեն լրացուցիչ պատանդներ, նշում է թերթը։

Նախորդ հոդվածըԿատարը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և ԱՄՆ-ին
Հաջորդ հոդվածըՆժդեհ Հովսեփյանի արժեքավոր գիտական աշխատությունը. Ալիք Մեդիա