Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածումբ

245

ՀԱՄԱՍ շարժումը խախտել է զինադադարը և կրակ է բացել իսրայելական տարածքների ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Պատանդների ազատագրման մասին բանակցություններ առայժմ չեն ընթանում։

«Մենք վերադառնում ենք լայնածավալ ռազմական գործողությունների, պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում»,- Իսրայելի քաղաքական կառույցներում անանուն պաշտոնյայի խոսքն է մեջբերում «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարված են հասցնում արմատական արժման ռազմական թիրախներին Գազայի հատվածում։

Նախորդ հոդվածըԽվիչան միշտ երազել է և երազում է խաղալ «Ռեալում»
Հաջորդ հոդվածըԹուրքիայի արևելքում երկրաշարժ է արձանագրվել