Իսրայելի նախագահը ողջունել է պատանդներին ազատ արձակելու գործարքի կայացումը

243

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կնքված գործարքը պատանդներին ազատ արձակելու և կրակի դադարեցման վերաբերյալ։

Հերցոգի խոսքը մեջբերել է The Times of Israel թերթը։

«Այդ պայմանավորվածությունը մեր բարոյական պարտքն է, ինչը ցույց է տալիս, որ Իսրայելի համար չափազանց կարևոր է պատանդների ազատագրումը։ Հուսով եմ՝ սա բոլոր պատանդների տուն դառնալու առաջին քայլը կդառնա։ Իսրայել պետությունը, Իսրայելի պաշտպանության բանակը և անվտանգության ուժերը շարունակում են գործել և օգտվել բոլոր միջոցներից՝ այդ նպատակին հասնելու համար, նաև իսրայելցի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է հրեական պետության ղեկավարը։

Չորեքշաբթի գիշերը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը, ժամեր շարունակ հատուկ նիստ անցկացնելուց հետո, հավանություն է տվել այն ծրագրին, որը նախատեսում է Գազայի հատվածից առնվազն 50 պատանդների վերադարձը չորս օրվա ընթացքում, որից հետո ռազմական գործողություններն անկլավում կվերսկսվեն։

Նախորդ հոդվածըՍտոիչկով. Բելինգհեմն արժանի չէր Golden Boy մրցանակին
Հաջորդ հոդվածըԸստ ՌԴ-ում Պակիստանի դեսպանի` Իսլամաբադը չի պաշտպանի Մոսկվայի դեմ պատժամիջոցները