Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել Գազայում գործողությունն ավարտել առաջիկա շաբաթներին

257

Իսրայելը չի կարող երկարատև գործողություններ անցկացնել Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ, դրանք պետք է ավարտել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում՝ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի աճող դժգոհության պատճառով։

Նման կարծիք է հայտնել Իսրայելի նախկին վարչապետ, երկրի նախկին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Politico թերթին տված հարցազրույցում։

«Հնարավորությունների պատուհանը փակվում է, և պարզ է, որ ամերիկացիների հետ տարաձայնությունները հարձակման վերաբերյալ ավելի են շատանալու,- նշել է Բարաքը։- Ամերիկան չի կարող Իսրայելին թելադրել՝ ինչ անի, բայց մենք ոչ էլ կարող ենք նրան բանի տեղ չդնել»,- շեշտել է նախկին վարչապետը՝ նշելով Վաշինգտոնի դերը՝ որպես Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխավորի։

 Վերջերս ամերիկյան պաշտոնյաների հռետորաբանությունը փոխվել է, և ավելի հաճախ են հնչում ռազմական գործողություններում մարդասիրական դադար հայտարարելու կոչեր, նշել է Բարաքը։

Նախորդ հոդվածըԱնտոնովը անհնար է համարում երկխոսությունն ԱՄՆ-ի հետ
Հաջորդ հոդվածը15 տարվա ազատազրկում մեր հայրենակցին. «Ազատություն»