Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել է Գազայում փախստականների ճամբարին

240

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող փախստականների ճամբարին։

Այդ մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռազմական օդանավերը հարձակում են գործել Գազայի հատվածի կենտրոնում Էլ Մագազի ճամբարի վրա։

Հեռուստաալիքը նաև տեղեկացնում է ռազմական օդուժի կողմից Դեյր էլ Բալահ քաղաքում բնակելի շենքեր ռմբակոծելու մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռմբակոծության է ենթարկվել նաև Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքը։

Նախորդ հոդվածըԲաստռիկին․ Ընդլայնել մինչդատական կալանքի կիրառումը կոռուպցիոներների ունեցվածքի նկատմամբ
Հաջորդ հոդվածըԹուրքիան հայտարարել է, որ իր տարածքում թույլ չի տա «Մոսսադի» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ