Իսրայելն ստացել է պատանդների ցուցակը

212

Իսրայելի իշխանություններն ստացել են այն  պատանդների ցուցակը, որոնց պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմնակիցները պահում են Գազայի հատվածում, և որոնք պետք է ազատ արձակվեն այսօր՝ երկուշաբթի։

Նման պնդում է արել իսրայելական Galei Tzahal ռադիոկայանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ցուցակները իսրայելական կողմին են փոխանցվել  երկուշաբթի գիշերը։ Ցուցակներում ընդգրկված պատանդների թվի, ինչպես նաև քաղաքացիության մասին չի հաղորդվում։

Իր կողմից՝ ամերիկյան The Wall Street Journal թերթը, հղում անելով եգիպտոսցի պաշտոնյաների, պնդում է, որ իսրայելական կողմի ստացած ցուցակում 11 մարդ է ներկայացված։

Իսրայելն առայժմ այս հրապարակումները չի մեկնաբանել։

Կիրակի օրը Գազայի հատվածից ազատ է արձակվել 17 մարդ։ Ազատագրվածների առաջին խմբում 13 իսրայելցի կա՝ կանայք և երեխաներ։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահը զինվորականներին հրամայել է հետևել ԿԺԴՀ-ի գործողություններին
Հաջորդ հոդվածըVAR համակարգի լիազորությունները կարող են ընդլայնվել