‘Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիային’

1047

Իսրայելը, հավանաբար, օդային հարված է հասցրել Սիրիայի տարածքին: Այս մասին երեկ՝ մայիսի 3-ին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկայն հետախուզության իր աղբյուրներին: ԱՄՆ-ում ենթադրում են, որ հարվածելիս իսրայելական ինքնաթիռները չեն մտել Սիրիայի օդային տարածք: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ այդ ժամանակ Իսրայելի ՌՕՈՒ ինքնաթիռների նշանակալի մասը գտնվել է Լիբանանի օդային տարածքում:  ԱՄՆ-ը հիմքեր չունի նաև պնդելու, թե իսրայելական օդուժի նպատակակետը եղել են քիմիական զենքի պահեստները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տունը դիմել է Իսրայելին՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե մտադիր չէ մեկնաբանել CNN-ի լուրերը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 4-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի «Շիրակը»՝ Հայաստանի չեմպիոն’