Իսրայելում հայտարարել են, որ տվյալներ ունեն պատանդների գտնվելու վայրի մասին

204

Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեն մնացած պատանդների գտնվելու հավանական տեղի մասին։

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի (ՑԱԽԱԼ) պահեստային մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

«Կարճ պատասխանեմ՝ այո, մենք տվյալներ ունենք,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք տեղեկություններ կան, թե մնացած պատանդները որտեղ են պահվում, ասել է Կոնրիկուսը։- Բայց, ինչպես իրավացիորեն ենթադրում եք, ես իրավունք չունեմ մանրամասներ հայտնելու այդ նուրբ հարցի շուրջ, քանի որ հետագայում դա սպառնալիքի տակ կդներ մեր ջանքերը։ Բայց կարող եմ ասել, որ դա առանցքային առաջնահերթություն է»։

Կոնրիկուսն ընդգծել է, որ պատանդների ազատագրումը գլխավոր առաջնահերթությունն է  Իսրայելի հետախուզական ծառայությունների, այդ թվում՝ ՑԱԽԱԼ-ի ռազմական հետախուզության համար։

Նախորդ հոդվածըՔոնոր Մակգրեգոր. «Ես պետք է լինեմ Իռլանդիայի հաջորդ նախագահը»
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչի ռակետը վաճառվել է ռեկորդային գնով