‘Իսրայելում հավանության է արժանացել տիտղոսակիր ազգության մասին օրենքը’

1048

Իսրայելի Կնեսետում բուռն քննարկումներից հետո ընդունվել է օրենք, որն այդ պետությունը բնորոշում է որպես «հրեա ժողովրդի ազգային տարածք»: Օրենքի քննադատների կարծիքով՝ այն խարխլում է ժողովրդավարության հիմքերը և ոտնահարում Իսրայելում բնակվող արաբ փոքրամասնության իրավունքները:

Օրենքը պաշտպանել է վարչապետ Բինիամին Նեթանյահուն: «Իսրայել պետությունը հրեական ազգային պետություն է: Այնտեղ հավասար են բոլոր քաղաքացիների իրավունքները, ուզում եմ դա ընդգծել: Սակայն այդ իրավունքները վերաբերում են միայն հրեա ժողովրդի ներկայացուցիչներին. թե՛ դրոշը, թե՛ օրհներգը, թե՛ այլ երկրներից հրեաների ներգաղթի հնարավորությունը՝ այդ ամենը մեր ազգային սիմվոլիկայի մասն են»,- հայտարարել է Նեթանյահուն:

Օրենքն Իսրայելի կառավարությունում հավանության է արժանացել 14 ձայնով՝ ընդդեմ վեցի: Օրենքի հակառակորդների թվում էին արդարադատության նախարար Ցիպի Լիվինը և լիբերալ-կենտրոնամետ «Եշ Ատիդ» կուսակցությունից մի քանի նախարարներ, այդ թվում՝ այդ կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Յաիր Լապիդը:

Քասղաքական գործիչների շրջանում բուռն քննարկումների արժանացած օրենքն ընդունվել է Իսրայելում արաբ փոքրամասնության շրջանում աճող լարվածության ֆոնին: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անգլիացի հոկեյիստները լրիվ մերկացել են՝ ի նշան բողոքի սպորտում հոմոֆոբիայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Գործազուրկ ռուսաստանցիների թիվը հասել է տարեկան առավելագույնին’