Իսրայելում հերքել են ԱՀԿ ղեկավարի հայտարարությունները

265

Իսրայելը չի դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ Գազայի հատվածի հարավում կազմակերպության բժշկական երկու պահեստների պաշարները տարհանելու խնդրանքով։

Այդ մասին հաղորդել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունները համակարգող վարչությունը։

«Իրականում մենք ձեզ (ԱՀԿ-ին) չենք խնդրել տարհանել պահեստները, և մենք նույնիսկ դա ասել ենք, ընդ որում՝ գրավոր, ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչներին։ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչից մենք ակնկալում էինք, համենայն դեպս՝ ավելի ստույգ տեղեկատվություն»,- ասվում է վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։

Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նույն սոցցանցում հաղորդել էր, թե Իսրայելի պաշտպանության բանակը կազմակերպությանը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է բժշկական երկու պահեստների պաշարները դուրս բերել պաղեստինյան անկլավի հարավից։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Հոգեբանական ակցիա է ՀԱՄԱՍ-ի դեմ
Հաջորդ հոդվածըԱՄՆ Սենատում Կիևին օգնելու վերաբերյալ քվեարկությունը դատապարտված է ձախողման