Իսրայել․ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հրահանգներ են ստանում բացառապես Իրանից

256

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների համար հրահանգներ են ուղարկվում բացառապես Իրանից։

Նման կարծիք է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

«Իրանը ՀԱՄԱՍ-ին օգնել է փողով, զենքով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև ուսուցանել է նրա ահաբեկիչներին մինչև պատերազմն սկսելը։ Նույնիսկ հիմա իրանական օգնությունը գրոհայիններին շարունակվում է․ նրանք ստանում են իրանական հետախուզական տվյալները, նրանց դրդում են դիմակայելու իսրայելցի զինվորականներին։ Ահաբեկիչների համար բոլոր հրահանգները ստացվում են բացառապես մեկ երկրից, և դա Իրանն է։ Նա, ով ապակայունացնում է Մերձավոր Արևելքը, չպետք է թաքնվի»,- հայտարարել է Հագարին։

Նախորդ հոդվածըՇոյգու․ ՈՒԶՈՒ-ի հնարավորությունները նվազում են
Հաջորդ հոդվածըՑԱԽԱԼ-ը կրկին Գազայի բնակիչներին կոչ է անում հեռանալ դեպի հարավ