Իսրայել. բանտերի վարչությունը ստացել է ազատ արձակման ենթակա 39 պաղեստինցի կալանավորների ցուցակ

381

Իսրայելի բանտերի վարչությունը ստացել է պաղեստինցի 39 կալանավորների ցուցակ, որոնք այսօր ազատ կարձակվեն, և արդեն սկսել է նրանց կալանավայրերից  դուրս թողնելու նախապատրաստությունները։

Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը։

 Թերթի տվյալներով՝ ազատ արձակվող  կալանավորները անչափահասներ են և կանայք։ Տեղական ժամանակով մինչև ժամը 12։00 նրանց կտեղափոխեն Հորդանանի Արևմտյան ափին գտնվող կալանավայրը, որից հետո նրանք կարող են վերադառնալ իրենց տները Արևմտյան ափում կամ Արևելյան Երուսաղեմում։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքանիշների բոյկոտ
Հաջորդ հոդվածըԴուբլին. Անկարգությունների պատճառով բնակիչները հեռավար կաշխատեն