‘Իտալիայի առաջնության պատմության լավագույն տուգանային հարվածներն իրացնող ֆուտբոլիստների հնգյակը (տեսանյութեր) ‘

1027

Ներկայացնում ենք Իտալիայի առաջնության պատմության լավագույն տուգանային հարվածներն իրացնող ֆուտբոլիստների հնգյակը:

Ջանֆրանկո Ձոլա. 20 գոլ

«Յուրաքանչյուրն իր գաղտնիքներն ունի, սակայն ես նախընտրում եմ լինել երրորդ մարդը, ում պտտեցրած գնդակները դարպասի հենց դատարկ անկյունում են հայտնվում: Եթե ես վազեցի 45 աստիճանի անկյան տակ, գնդակը պետք է պտույտ գործի». Ձոլան իսկապես հազվադեպ էր դեպի դարպասապահի անկյունը հարվածում:

Դարպասապահները հարվածից հասկանում էին, թե որ կողմ է գնդակն ուղղում Ջանֆրանկոն, բայց որևէ բան անել չէին կարողանում: Մինչև «Չելսի» տեղափոխվելը, Ձոլան տուգանայիններ էր իրացնում «Նապոլիում», «Պարմայում», իսկ Լոնդոնից հեռանալուց հետո նաև «Կալյարիում»: «Սթեմֆորդ Բրիջում» Ձոլան 7 մրցաշրջանում ավելի քան 10 գոլ է խփել (այդ թվում` Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` «Բարսելոնայի» դեմ խաղում), և հնարավոր է` առաջատարը լիներ այս աղյուսակում, եթե Անգլիա չտեղափոխվեր:

 Ռոբերտո Բաջո, 20 գոլ

Իտալական ֆուտբոլի երկու լեգենդները կիսում են 4-րդ հորիզոնականը: Բաջոն ինչ-որ առումով ռեկորդակիր է, սակայն նա տուգանային հարվածներ է կատարել 6 ակումբների կազմում. «Ֆիորենտինա», «Յուվենտուս», «Միլան», «Ինտեր», «Բոլոնիա», «Բրեշիա»: Բաջոն մոտեցել է Ձոլայի ոճին` խաղացել դարպասապահների հետ: Հարվածել է նրանց պաշտպանած անկյանը, գնդակն անցկացրել ֆուտբոլիստների կազմած պատի միջով, հաջողություն է ունեցել շեշտակի գոլերի դեպքում, երբ դարպասապահները սպասել են գնդակին: «Բրեշիայի» կազմում Բաջոն գոլ է խփել նույնիսկ անկյունայինից: Որոշ գնդակներ նա կորցրել է գոլից առաջ գնդակի խաղարկման ժամանակ:

 Ալեսանդրո դել Պիերո, 22 գոլ

«Յուվենտուսի» նախկին ավագն անընդհատ կատարելագործում էր իր հարվածներն ու չդադարեց դա անել անգամ Ավստրալիայում: Որևէ մեկը չէր զարմանում, երբ Ալեսանդրոն շարունակում էր տուգանայիններն իրացնել «Սիդնեյի» կազմում: Կասկած չկա` նա Հնդկաստանում էլ չի կանգնի: 18 տարիների ընթացքում դել Պիերոն 281 գնդակ է խփել «Յուվենտուսի» կազմում, որոնցից 42-ը` տուգանային հարվածներով: Հետաքրքիրն այն է, որ աջլիկ դել Պիերոն տուգանայիններն իրացնում է նաև ձախ ոտքով: Նա տարբեր տեխնիկական մեթոդներ է օգտագործում. Բաջոյի և Ձոլայի պես, մեծ հեռավորությունից գնդակը բաց է թողնում առանց այն պտտեցնելու: Այս ամենից բացի դել Պիերոն Իտալիայի ռեկորդակիր է բոլոր մրցաշարերի տուգանային հարվածների առումով: Նա 42 նման գոլ է խփել «Յուվեի» կազմում, իսկ 6-ը` հավաքականի:

 Անդրեա Պիրլո, 26 գոլ

Պիրլոն չի թաքցնում, որ ուսումնասիրել է ֆուտբոլի պատմության մեջ տուգանային հարվածները լավագույնս իրացնող Ժունինյո Պերնամբուկանոյի տեխնիկան: Բրազիլիայում կայացած Մունդիալից առաջ նրանք նույնիսկ լուսանկարվել են: Ժունինյոյի` «Լիոնի» կազմում 100 տուգանային հարվածներից 44-ը գոլով է ավարտվել: 

«Գաղտնիքը երեք մատներով խփելու մեջ է»,-պատմում է Պիրլոն իր ինքնակենսագրականում:

Մաեստրոն, Ժունինյոյի տեխնիկան յուրացնելով, կատարելագործել է իր գոլերի վիճակագրությունը: «Միլանում» անցկացրած 10 տարիների ընթացքում Պիրլոն Ա Սերիայում 10 գոլ է խփել տուգանայինից: «Յուվենտուսում» անցկացրած 4 տարիների ընթացքում նա 11 գնդակ միայն առաջնությունում է խփել: Նրա ակտիվում ընդհանուր հաշվարկով տուգանայինից խփած 44 գնդակ կա: Անցյալ մրցաշրջանում նա 4 գոլ է խփել Ա Սերիայում, երկու անգամ հաջողության է հասել Եվրոպա լիգայի խաղերի ժամանակ և մեկ անգամ էլ Իտալիայի հավաքականի կազմում: Պիրլոն խոստովանում է, որ ցանկանում է շրջանցել «Սամպդորիայի» ներկայիս մարզիչ Սինիշա Միխայիլովիչի: Դա հեռավոր երազանք չէ ու կարող է իրականանալ արդեն ընթացիկ մրցաշրջանում:

Սինիշա Միխայիլովիչ, 28 գոլ

Սինիշայի անվան դիմաց ամբողջ կարիերայի հաշվարկով տուգանայինից խփած ավելի քան 70 գոլ կա: Նա գոլ է խփել այն բոլոր ակումբների կազմերում, որտեղ խաղացել է: Բացի այդ նա ավելի քան 100 փոխանցում է կատարել ստանդարտ դիրքերից կատարած հարվածների ժամանակ: Նա այս հնգյակում միակ ձախլիկն է: Նա խփում էր ցանկացած անկյունից ու ցանկացած հեռավորությունից:

«Ես հաճախ փորձել եմ հենց անկյուններից խփել»,-ասել է Միխայիլովիչը: Ցանկացած հարցման կամ քվեարկության պարագայում այս ֆուտբոլիստը համալրում է ֆուտբոլի պատմության տուգանայիններ հարվածները լավագույն իրացնողների ցուցակը:

Նախորդ հոդվածը‘Դի Մաթեո. Ժամանակ է պետք’
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. «Ինտերը» պատրաստ է ձեռքբերել Ջերրարդին’