‘Իտալիայի հավաքականի երեք վետերաններ ավարտեցին միջազգային կարիերան’

1563

 

Իտալիայի հավաքականի երեք ֆուտբոլիստներ որոշել են ավարտել միջազգային կարիերան, որովհետև «սկուադրա աձուրան» չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:

Ապենինյան թիմի կազմում այլևս հանդես չեն գալու պաշտպաններ Ջորջիո Կյելինին ու Անդրեա Բարձալին, ինչպես նաև կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին,- գրում է Football Italia-ն։

Բարձալին 36 տարեկան է, Դե Ռոսսին` 34, իսկ Կյելինին` 33: Հիշեցնենք, որ Բարձալին ու Դե Ռոսսին 2006 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն, իսկ Կյելինին Եվրո-2012-ի արծաթե մեդալակիր է:

Նախորդ հոդվածը‘Բուֆֆոն. Հեռանում եմ Իտալիայի հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի տնտեսությունը 1 միլիարդ եվրո է կորցնելու’