Իտալիան 47 տարում առաջին անգամ նվաճեց Դեւիսի գավաթը (տեսանյութ)

168

Իտալիայի թենիսի տղամարդկանց հավաքականը 47 տարում առաջին անգամ նվաճեց Դեւիսի գավաթը։

Եզրափակիչում իտալացիները 2:0 հաշվով պարտության մատնեցին Ավստրալիայի թիմին եւ երկրորդ անգամ նվաճեցին այս տիտղոսը։

Մենախաղում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:3, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Ալեքս դե Մինորին։ Մատեո Առնալդին (Իտալիա, 44) 7:5, 2:6, 6:4 հաշվով առավելության հասավ Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 40) նկատմամբ։ Զուգախաղի հանդիպումը չանցկացվեց։

Նախորդ հոդվածը«Ինտերը» որոշել է մի քանի տարով թիմում պահել Մխիթարյանին
Հաջորդ հոդվածըSinquefield Cup. Արոնյանը հաղթեց Ֆիրուջային