‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

1239

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 7000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող «ՄԻ-24» ուղղաթիռը:

Ինչպես նշվում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ, այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում վերահսկողության տակ:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանումներ է տվել՝ ի պատասխան Շալանդի քննադատության’