‘Իրանը՝ փորձաքար Ռուսաստանի և Իսրայելի միջև’

1954

Սիրիական ավիաբազային վերջերս հասցված հարվածը լրջորեն զայրացրել է Մոսկվային, քանի որ այդ գործողության մասին չեն նախազգուշացրել Վլադիմիր Պուտինին, մինչդեռ հայտնի է, որ ավիաբազայի անմիջական հարևանությամբ տեղակայված են ռուսաստանյան ռազմական ուժերը, գրում է Financial Times-ը:

Հարվածի արդյունքում զոհվել է Իրանի յոթ քաղաքացի:

Ի պատասխան՝ Մոսկվան դիմել է աննախադեպ քայլի՝ ռմբակոծության համար մեղադրելով Իսրայելին:

Դիվանագիտական սկանդալը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմի յոթ տարիների ընթացքում որքան են բարդացել ռուս-իսրայելական հարաբերությունները: Պատանդի իրավիճակում է հայտնվել Իսրայելի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, որը իսրայելցի վերլուծաբանները համարում են պրոֆեսիոնալ և հուսալի, բայց ոչ լիարժեք արդյունավետ, երբ բանը հասնում է Սիրիայում իրանական ազդեցության զսպմանը:

Իսրայելի հասցրած մի քանի տասնյակ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են զենքի պահեստներ, անօդաչու սարքերի բազաներ, ռազմակայաններ, նշում է պարբերականը: Դա, անշուշտ, նշանակում է Ռուսաստանի հետ գործողությունների համակարգում, քանի որ նա վերահսկում է Սիրիայի օդային տարածքի մեծ մասը:

Ավիաբազային հարված հասցնելուց հետո Պուտինի վրա քննադատական տարափ տեղաց արևմտյան երկրների կողմից՝ Ասադի գործողությունները պաշտպանելու համար, որին կասկածում են Դամասկոսի արվարձանում քիմիական զենք կիրառելու մեջ:

Իսրայելը չի հաստատել, բայց չի էլ հերքել իր մասնակցությունը Հոմսում ավիաբազայի հարձակմանը: Այնուհանդերձ, մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է. «Մենք որևէ սահմանափակում չենք մտցնում, երբ հարցը վերաբերում է անվտանգության մեր շահերին: Ընդ որում՝ մենք չենք ուզում սադրել Ռուսաստանին»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը դատապարտել է լրագրողի դեմ բռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Չայկա. Բերեզովսկին Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կյանքով է հատուցել’