‘Իրանը 225 մլն դոլար է հատկացրել Ուրմիո լճի փրկության համար’

1771

Իրանի իշխանությունները ծանծաղացող Ուրմիո լճի վերակենդանացման ծրագիրն իրագործելու համար 225 միլիոն դոլար են հատկացրել, երկուշաբթի հաղորդել է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Այդ ծրագրի համաձայն՝ գյուղնախարարությունը պետք է կարգավորի լճից ջրօգտագործումը՝ ջրաչափեր տեղադրելով լճի հարակից ջրաբաշխիչ կայաններում:

Ուրմիա լիճը գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան մասում: Այն արդեն 70 %-ով ծանծաղել է: Ջրի մակարդակը լճում նվազում է 1995 թ. ի վեր:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին աշխատանքային խումբ էր ստեղծել՝ լճի փրկության պլան մշակելու նպատակով: Լճի մակերեսն առնվազն վեց հազար քառակուսի կիլոմետր է: Չվող թռչունների չուի ժամանակ այն դառնում է այդ թռչունների ժամանակավոր հանգրվանը: Ուրմիան ծանծաղում է պարբերաբար կրկնվող երաշտների պատճառով, ինչն ազդում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների նկարագրի վրա:

Ուրմիան փրկելու համար, մասնագետների կարծիքով, անհարաժեշտ է տարեկան 3,1 միլիարդ քմ ջուր: Լճի յուրաքանչյուր լիտր իր մեջ պարունակում է 330 գ աղ: Նախկինում այդ ցուցանիշը 160-170 գրամ էր: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Բուրկինա Ֆասո. բանակը խոստանում է երկխոսություն սկսել’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կոնյակի և գինու արտադրությունը Հայաստանում կրճատվել է 9%’