‘Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը կասկածում է ԱՄՆ-ին’

1308

Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Աֆղանստանում ահաբեկչական ակտիվության աճը կապում է նրա հետ, որ ԱՄՆ-ը գրոհայինների, այդ թվում՝ «Իսլամական պետության» մարտիկների է տեղափոխել այդ երկիր:

«Երբ ամերիկացիները գիտակցեցին, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ-ն և կազմակերպված ահաբեկչական խմբավորումները կորցնում են իրենց գրաված տարածքները, սկսեցին տարբեր ճանապարհներով նրանց տեղափոխել Աֆղանստան, և մենք Աֆղանստանում պայթյունների, ահաբեկության և նոր հանցագործությունների ականատեսն ենք դառնում»,- Բաքերիի խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը:

Հունվարի վերջին Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան: Հունվարի 29-ին մի խումբ  գրոհայիններ հարձակվել էին Մարշալ Ֆահիմի անվան պաշտպանական համալսարանի վրա, զոհվել էր 10 զինծառայող: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Դրանից մի քանի օր առաջ Քաբուլի դիվանագիտական կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը: Զոհվել էր ավելի քան 100 մարդ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Страна.ua»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ հետախուզում կհայտարարվի’
Հաջորդ հոդվածը‘ՍԱՊԾ-ն արգելել է 22.000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստան’