Իրանի ԻՀՊԿ հրամանատար․ Հակամարտությունը Մերձավոր Արևելքում  կարող է ընդլայնվել

276

Իրանը չի բացառում, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում մոտ ժամանակներս կարող է ավելի ընդարձակվել, բայց նաև պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացմանը։

Նման կարծիք է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմա-տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։

«Այսօր մենք տեսնում ենք, որ պատերազմն ընդլայնվել է, և դրա մեջ ներգրավվել է նաև Լիբանանը։ Բացառված չէ, որ հակամարտության ծավալները կշարունակեն մեծանալ։ Մենք չգիտենք՝ հետո ինչ կլինի, բայց Իրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին»,- գեներալի խոսքն է մեջբերել Tasnim գործակալությունը։

«ԱՄՆ-ն Իրանին չի սպառնում,- հավելել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։- Իրանը, ըստ էության, այն վիճակում չէ, որ որևէ մեկն ուզենա նրան սպառնալ, քանի որ հիմա մենք մեր ռազմական հզորության գագաթնակետին ենք»։

Նախորդ հոդվածըԳազայում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 49 լրագրող
Հաջորդ հոդվածըԱվելի քան 400 օտարերկրյա քաղաքացի ընդգրկվել է Գազայից տարհանվողների ցուցակում