‘Իրանցի գեներալը հայտարարել է Իրաքի գրոհայինների դեմ գործողություններ սկսելու հավանականության մասին’

1072

Իրանի բրիգադի գեներալ Մոհամադ Բաքերին նախազգուշացրել է, որ Թեհրանը կարող է ուղղակի գործողությունների դիմել Իրաքի ահաբեկիչների դեմ, եթե վտանգ սպառնա այն քաղաքներին, որտեղ շիական սրբավայրեր կան, հաղորդել է ТАСС-ը: Գեներալը նաև զգուշացրել է ծայրահեղականներին, որ Իրանը գործի կդնի բոլոր թույլատրելի ուժերն ու հնարավորությունները՝ ահաբեկիչներին և նրանց կենտրոնակայանները ոչնչացնելու համար:

Սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը ցանկացած հնարավոր միջոցի կդիմի՝ կրոնական սրբավայրերը, այդ թվում՝ Իրաքի Նեջեֆ, Քերբելա և Բաղդադ քաղաքները ահաբեկչական գրոհներից պաշտպանելու ուղղությամբ: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Եկեք կամքի բացակայությունը փորձենք կոմպենսացնել օրենքի ուժի պարտադրանքով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար’