‘Իրաքի իշխանություններն ազդարարել են Մոսուլի ազատագրումը ԻՊ-ից’

3248

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մոսուլի լիակատար ազատագրման մասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը:

«ԻՊ-ի ձեռքում արդեն Մոսուլի ոչ մի շրջան չի մնացել: Գրոհայիններն այլ ելք չունեն՝ բացի կապիտուլացվելուց: ԻՊ-ի ներկայությունը Իրաքում ընդմիշտ ավարտված է: Կեղծ պետությունը փլվել է, ազատագրվել է ան-Նուրի մզկիթը»,- նախարարության հայտարարությունից մեջբերում է անում հեռուստատեսությունը, որն ուղիղ եթերում ցուցադրել է մզկիթը և նրա վրա պարզված իրաքյան դրոշը: Հնչում է ազգային երաժշտություն:

Sky News Arabia-ի մեկնաբանը պնդել է, որ ԻՊ-ի շարքերը պառակտված են, իսկ մզկիթի շրջանում մարտերին մասնակցում է ընդամենը հինգ գրոհային:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում Աթեշյանի պաշտոնանկությունից’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետները պատմել են, թե որքան կարող է գոյատևել ԻՊ-ն’