‘Իրաքի ռազմական օդաչուները սխալմամբ ԻՊ գրոհայիններին են նետել զինամթերքն ու սննդամթերքը’

968

Իրաքցի ռազմական օդաչուները զինամթերքն ու սննդամթերքը նետել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին՝ նրանց սխալմամբ ընդունելով յուրայինների տեղ: Այդ մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստատեսությունը:

Իրաքցի մի  պատգամավորի խոսքով, որ մեջբերում է հեռուստակայանը, մի քանի օդաչուներ ջուր, սննդամթերք և զինամթերք են նետել ԻՊ գրոհայինների կողմից վերահսկվող շրջաններում: «Մեր զինվորները բավականաչափ փորձ չունեն,և մենք այդպիսով «օգնել» ենք գրոհայիններին»,- ասել է պատգամավորը:

Իրաքի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, և մանրամասնել է, թե «դրանք երիտասարդ, հենց նոր զորամաս  ժամանած օդաչուներ են եղել»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Նոր օրենքով ձեռներեցները կգտնվեն կախվածության մեջ». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արարատի ավագանու ԲՀԿ ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել քաղաքապետի որոշումը’