‘Իրաքյան Քուրդիստանի նախագահի թեկնածուն հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում’

2052

Իրաքյան Քուրդիստանում իշխող Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածուին կորոշի մեկ շաբաթվա ընթացքում, РИА Новости-ին հայտնել է ինքնավարության խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Օմեդ Խաշնաուն:

Սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի նախօրեին ինքնավարությունում նախագահի նոր ընտրություններ են նշանակվել, որոնք կկայանան նոյեմբերի 1-ին և կօգնեն, որ երկիրը դուրս գա ներքաղաքական ճգնաժամից. խորհրդարանի հին կազմի լիազորություններն արդեն սպառվել են, ընդ որում՝ վերջին երկու տարիներին այն նիստ չի գումարել կուսակցությունների միջև տարաձայնությունների պատճառով: Քուրդիստանի խորհրդարանական հինգ կուսակցություններից երկուսը դեմ էին հանրաքվեի անցկացմանը:

Նախագահ Մասուդ Բարզանիի (ՔԴԿ) լիազորությունները նույնպես ավարտվել են: Հանրաքվեից առաջ նա խոստացել է չառաջադրվել նոր ժամկետի համար:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կատալոնիայի ուսուցիչները պաշտպանում են հանրաքվեն’
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք Ուգանդայի խորհրդարանում’