‘Իրաք-Թուրքիա. նավթ՝ փեշմերգին աջակցելու դիմաց’

898

Անկարան անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերի քրդական տարածքի անվտանգությունն ապահովելու հարցում, Իրաքյան Քուրդիստան այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ի պատասխան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ փեշմերգին աջակցելու խոստման՝ թուրքական կառավարության ղեկավարը Քիրքուկից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը նավթի տարանցիկ մատակարարումների վերաբերյալ կոնկրետ թվեր է լսել:

«Քրդական տարածաշրջանային կառավարությունն օրական 150 հազար բարել քիրքուկյան նավթ կառաքի խողովակաշարով, որն անցնում է Թուրքիայի տարածքով»,- տեղեկացրել է ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:

Հոկտեմբերի վերջին Թուրքիան իր տարածքով թույլ տվեց տեղափոխել ռազմական տեխնիկա և փեշմերգի 150 ռազմիկների՝ սիրիական Քոբանի քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից պաշտպանելու համար:

Նախօրեին Դավութօղլուն բանակցություններ է անցկացրել Բաղդադում, որտեղ երկրի ղեկավարությանը հավաստիացրել է, որ Թուրքիան շահագրգռված է միասնական Իրաքի հարցում և աջակցում է նրա կառավարությանը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռումինիա. նախագահ Կլաուս Յոհանիսն անցնում է իր խոստումների կատարմանը’
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյանը պատմում է, թե ինչպես շրջանառության մեջ դրվեց ՀՀ դրամը’