‘Լաս Վեգասում խաղատան մոտ տեղի է ունեցել հրաձգություն, կան զոհեր’

2111

Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի Mandalay Bay խաղատան մոտ տեղի ունեցող քանթրի-փառատոնի այցելուների ուղղությամբ: Տեղի ոստիկանապետի խոսքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ, ևս 100 հոգի վիրավորվել է: Հրձիգը սպանվել է հատուկ գործողության արդյունքում:

Լրատվական գործակալությունները տեղեկացրել են, որ հրձիգը կրակ է բացել խաղատանը մոտեցող ոստիկանական մեքենաների վրա խաղատան հարևանությամբ գտնվող հյուրանոցի 32-րդ հարկից:

Հատուկ գործողության արդյունքում կասկածյալը սպանվել է, սակայն ոստիկանությունը դեռ որոշ ժամանակ հորդորել է չմոտենալ խաղատանը և հյուրանոցային համալիրին՝ չբացառելով, որ հրձիգը կարող է հանցակիցներ ունենալ: Սակայն այդ մտավախությունները չեն հաստատվել:

 Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց’
Հաջորդ հոդվածը‘Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը վերսկսում է իր աշխատանքը’