Լավրովը մեղադրանք է ներկայացրել Արևմուտքին

385

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր պակիստանցի պաշտոնակից Շահ Մահմուդ Կուրեշիի հետ հանդիպման ընթացքում Ուկրաինայում ներկա իրավիճակն անվանել է երկրորդ Աֆղանստան սարքելու փորձ Արևմուտքի կողմից։

«Նրանք, ովքեր փորձում էին Աֆղանստանը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոնը, հիմա էլ փորձում են Աֆղանստանն Ուկրաինայով փոխարինել։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է Չինաստանում, Աֆղանստանի հարևան երկրների արտաքին գործերի նախարարների երրորդ համաժողովի նիստի ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլ․ Ուկրաինայի հետ դեռ շատ աշխատանք կա
Հաջորդ հոդվածըԿեյրուշը հեռացավ Եգիպտոսի հավաքականից