Լավրով․ Պնդումները, թե ՌԴ-ն «սով է արտահանում», անհիմն են

358

Արևմուտքը և Ուկրաինան, Ռուսաստանին «սով արտահանելու» մեղադրանք ներկայացնելով, փորձում են իրենց պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, ասվում ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի` աֆրիկյան ԶԼՄ-ների համար գրված հոդվածում։

«Շեշտեմ, որ արևմտյան և ուկրաինական քարոզչությունների սպեկուլյացիան, թե Ռուսաստանն, իբր, «սով է արտահանում», բացարձակապես անհիմն են։ Ըստ էության՝ դրանք հերթական փորձն են՝ իրենց պատասխանատվությունը բարդելու ուրիշի վրա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը հիշեցրել է, որ դեռ համավարակի պատճառով ծագած ճգնաժամի ընթացքում կոլեկտիվ Արևմուտքը, օգտագործելով արժութային էմիսիան, իր կողմը քաշեց ապրանքների ու պարենային հոսքերը՝ վատթարացնելով սննդամթերքի ներկրումից կախում ունեցող զարգացող երկրների վիճակը։ «Հենց այդ ժամանակ է սկսել ծանր իրավիճակ հաստատվել սննդամթերքի շուկայում։ Վերջին ամիսներին Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները լրացուցիչ սրել են բացասական միտումները»,- նշել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովին կողոպտել են Համբուրգում
Հաջորդ հոդվածըԲունդեսթագում. ՌԴ-ի դեմ «տնտեսական պատերազմը» քայքայում է Գերմանիան