‘Լավրով. ԵՄ-ն ընդլայնում է իր ազդեցությունը՝ վերջնագրեր ներկայացնելով’

1918

ԵՄ-ն իր ազդեցությունն ընդլայնում է վերջնագրերի միջոցով՝ կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Կոսովոն ճանաչելու վերաբերյալ Եվրամիության՝ Սերբիային ներկայացված պահանջների առումով կարելի է ասել հետևյալը. ԵՄ-ն ցանկացած թեկնածու պետությունից պահանջում է միանալ ընդհանուր արտաքին պաշտպանական քաղաքականությանը: Այստեղ արտահայտվում են այն նույն փիլիսոփայությունն ու մենթալիտետը, որոնք նպաստում են Եվրոպայում լարվածության ավելացմանը, և որոնցով առաջնորդվում էին նրանք, ովքեր ընդլայնում էին ՆԱՏՕ-ն ու Եվրոպային և Ուկրաինային դնում ընտրության առջև՝ դուք կա՛մ Ռուսաստանի հետ եք, կա՛մ Արևմուտքի: Դա չափազանց արատավոր գործունեություն է»,- ասել է Լավրովը սերբական БЕТА լրատվական գործակալությանը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին Կիևի ցույցարարներին խոստացել է նախագահի թեկնածու «ժողովրդից»’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան․ «Թալանը շարունակվում է»’