‘Լավրով. Իսրայելի ոչնչացման մասին հայտարարություններն անընդունելի են’

2019

Մոսկվան անընդունելի է համարում հայտարարություններն այն մասին, թե Իսրայելը պետք է ոչնչացվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ընդունում այն հայտարարությունները, թե Իսրայելը, որպես սիոնիստական կազմավորում, պետք է ոչնչացվի, ջնջվի երկրի երեսից: Դա բացարձակ սխալ ճանապարհ եմ համարում սեփական շահերն առաջ տանելու համար:

 Ճիշտ նույն կերպ մենք համաձայն չենք, երբ փորձ է արվում ցանկացած տարածաշրջանային խնդիր դիտարկել Իրանի հետ պայքարելու տեսանկյունից»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի Մերձավորարևելյան համաժողովի նիստում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Դաղստանում՝ եկեղեցու մոտ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզության տնօրենը՝ ՌԴ-ի կողմից ընտրություններին միջամտելու մասին’