‘Լա Լիգա. «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին (տեսանյութ)’

1288

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում առաջտար «Բարսելոնա»-ն «Կամ Նոու» մարզադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Ատլտիկո»-ին:

Մինչև 85-րդ րոպեն հաշիվը դե բացված չէր: Խաղավարտից 5 րոպե առաջ կատալոնացիներն առաջ մղեց Սուարեսը: Ընդամենը 2 րոպե անց հանդիպման վերջակետը դրեց Մեսսին՝ հաշիվը դարձնելով 2-0:

Նշենք, որ 28-րդ րոպեին մադրիդցիների կազմում միանգամից կարմիր քարտի արժանացավ Դիեգո Կոստան:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն 72 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն, իսկ «Ատլետիկո»-ն 62 միավորով 2-րդն է:

«Բարսելոնա» — «Ատլետիկո»՝ 2:0

Նախորդ հոդվածը‘«Բավարիա» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 5։0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում’