‘Լա Լիգա. հայտնի է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը’

1090

Լա Լիգան հայտնել է մրցաշարի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը: 

Այդ մրցանակին է արժանացել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:

Նախորդ ամսում արգենտինացին 7 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում է կատարել: 

Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին անցկացրած 39 խաղում 31-ամյա ֆուտբոլիստը 42 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 

Նախօրեին «կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել էր, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո կշարունակի աշխատել ակումբի հետ: 

Նախորդ հոդվածը‘Գրիզմանը կազմել է իր երազանքների թիմը’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ վճարել Դե Խեային’