‘Լեհաստանից եւ Գերմանիայից թռչնամսի ներմուծման արգելանքը հանվել է’

3802

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փոխանցում է, որ հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը:

«Հոկտեմբերի 24-ից թույլատրվել է այդ երկրներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը»,- ասված է ծառայության հաղորդագրության տեքստում:

 

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Անտակտը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆախարարն հանդիպել է Կասպշիկին’