‘Լեհաստանի վարչապետը խոստանում է ընդարձակել ԱՄՆ ռազմական ներկայությունը երկրում’

918

Լեհաստանի նոր կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ հանրապետությունում ԱՄՆ ռազմական ներկայությունն ընդլայնելու համար, այսօր խորհրդարանում իր ծրագրային ելույթն ունենալիս հայտարարել է Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ մենք պետք է ամրապնդենք կապերն ԱՄՆ-ի հետ: Իմ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ն ընդլայնի իր ռազմական ներկայությունը Լեհաստանում»,- ասել է նորանշանակ վարչապետը:

«Իմ կառավարությունը  կապահովի Լեհաստանի ու լեհերի անվտանգությունը: Մենք 2016 թ. պաշտպանական ծախսերը կավելացնենք  մինչև ՀՆԱ 2 %-ը»,- հավելել է Կոպաչը:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արարատի ավագանու ԲՀԿ ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել քաղաքապետի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա. Կատալոնիայի անկախության կողմնակիցներին նույնիսկ անձրևը չի վախեցնում’