‘Լեմպարդը հեռանում է «Նյու Յորք Սիթիից»’

1272

38-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն այդ ակումբի հետ լրանում է դեկտեմբերի վերջին, և դրանից հետո Ֆրենկը կհեռանա ակումբից։

«Իմ ժամանակը «Նյու Յորք Սիթիում» մոտենում է ավարտին։ Կցանկանայի իմ բոլոր ընկերներին շնորհակալություն հայտնել նրանց բարության և աջակցության համար, որոնց հետ ապրել եմ վերջին 2 տարին։ Շատ հաճելի էր խաղալ իմ թիմակիցների հետ, իսկ ակումբի հրաշալի երկրպագուները միշտ սատարել են ինձ։

Ինձ շատ դուր եկավ այստեղ անցկացրած ժամանակը։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեցին հանդես գալ այս հրաշալի ակումբում այս անհավանական քաղաքում»,- ասել է Լեմպարդը։

Նախորդ հոդվածը‘Հայաստանը ինտերնետի ազատության առումով անկում է արձանագրել. «Ֆրիդոմ հաուզ»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ֆուտբոլիստներին արգելում է սեքս կեսգիշերից հետո’