‘«Լեսթեր»-ի երկրպագուհին 50 հազար ֆունտ է շահել՝ գործընկերոջ կատակի շնորհիվ’

2186

Ամբողջ 25 տարվա ընթացքում, երբ Լեսթերի Օադբի արվարձաններից մեկի բնակչուհի Մենդի Կլարկն աշխատում է Spire Leicester Hospital մասնավոր կլինիկայում, նա ստիպված է եղել հանդուրժել գործընկերների ծաղրը: Մենդին, որն աշխատում է որպես բժշկական քարտուղար, փոքր տարիքից երկրպագում է «աղվեսներին»՝ կանոնավոր կերպով աջակցելով թիմին, նույնիսկ երբ «Լեսթեր»-ը դուրս է մնացել հանդես եկել Լիգա 11-ում:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ կլինիկայում Կլարկի ղեկավարը ՝ պլաստիկ վիրաբույժ Մեթթ Սմիթը, փորձելով կատակել Մենդիի հետ, նրան անդորրագիր է նվիրել՝ ԱՊԼ-ում Ռանիերիի թիմի հաղթանակի համար արված 10 ֆունտ խաղադրույքով՝ 5000 գործակցով:

«Մեթթը երբեք ինձ ծաղրելու առիթը բաց չէր թողնում, քանի որ նա «Նոթինգեմ Ֆորեսթ»-ի երկրպագու է, որի հետ «Լեսթեր»-ի երկրպագուները միշտ լարված հարաբերությունների մեջ են»,- խոստովանել է 58-ամյա Կլարկը և շարունակել.

«Երբ նա ինձ նվիրեց խաղադրույքի այդ անդորրագիրը, հազիվ էր զսպում ծիծաղը: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ իմ սիրելի թիմը նախորդ մրցաշրջանում քիչ էր մնում դուրս մնար ԱՊԼ-ից»:

Վերադառնալով իր սենյակ՝ Կլարկը անդորրագիրն ամրացրել է պատին՝ «Հավատա. և ամեն ինչ հնարավոր է» գրությամբ պաստառի հետ:

Անդորրագիրն այնտեղ է մնացել այնքան ժամանակ, մինչև «Լեսթեր»-ը չեմպիոն է դարձել, չնայած Ladbrokes-ի՝ (որտեղ արվել է խաղադրույքը) քեշաութի վերաբերյալ շահավետ առաջարկներին (ժամանակից շուտ շահած խաղադրույքի վճարում, բայց ավելի քիչ գործակցով):

«Անկեղծ ասաց, գաղթակղվում էի խաղադրույքը կանխիկացնելու առաջարկով, բայց զսպում էի ինձ շնորհիվ հավատքի մասին պաստառի վրա գրված տողերի»,- անկեղծանում է Կլարկը, որի հեռախոսն այսօր «պայթում է» շնորհավորական զանգերից.

«Ընկերներիցս մեկը Լոնդոն էր գնացել դիտելու «Չելսի» — «Տոտենհեմ» խաղը և ես կարողացա հեռախոսով լսել մարզադաշտում տիրող էմոցիաները: Ֆանտաստիկ էր զգալ մթնոլորտը, երբ Ազարը գոլի հեղինակ դարձավ»:

«Դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ ծախսելու այդ գումարները: Դեռևս պարզապես վայելում եմ այս պահը»,- խոստովանել է Մենդին: 

Նախորդ հոդվածը‘Արբելոան կհեռանա «Ռեալից»’
Հաջորդ հոդվածը‘Արեշեւ. Տեր-Պետրոսյանի կարեւոր հոդվածը’