Լեւոն Արոնյանը Մագնուս Կարլսենի եւ Դին Լիրենի հետ կմասնակցի Freestyle Chess G.O.A.T. Challenge-ին

176

Դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը եւ աշխարհի 16-րդ չեմպիոն, արագ եւ կայծակնային խաղի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կմասնակցեն 2024թ․ փետրվարի 9-16-ը Գերմանիայում անցկացվելիք Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. Challenge մրցաշարին, հաղորդում է ChessBase-ը։

Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Վինսենտ Կեյմերը (Գերմանը), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) եւ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան)։

Նախորդ հոդվածըԵվրո-2024-ի ֆավորիտները
Հաջորդ հոդվածըԶինվոր է վիրավորվել