‘Լը Պենը անհեթեթ է անվանել 40 մլն եվրո վարկ պահանջելու վերաբերյալ հայտարարությունները’

901

Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իր կուսակցությունը փորձել է 40 մլն եվրոյի վարկ ստանալ բանկից: Այդչափ վարկի մասին, որը կազմակերպությունն իբր ստացել է Առաջին չեխ-ռուսաստանյան բանկից, օրերս տեղեկացրել էր Mediapart լրատվական կայքը: «40 մլն եվրո վարկի մասին հայտարարություններն ինչ-որ ֆանտաստիկա են, դրանք պարզապես անհեթեթություններ են»,- հայտարարել է Լը Պենը France-Presse գործակալությանը: «Երբևէ խոսք անգամ չի եղել բանկից 40 մլն եվրո ստանալու փորձ կատարելու մասին: Մենք 9 մլն եվրոյի հայց ենք ներկայացրել, ինչն էլ ստացել ենք»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Լը Պենը խոստովանել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների քարոզարշավ անցկացնելու համար իսկապես պահանջվում է 30 մլն եվրոյի ֆինանսավորում: Այն հարցին, թե արդյո՞ք Ազգային ճակատը կարող է վարկ ստանալ այլ աղբյուրներից, Մարին Լը Պենը բացասական պատասխան է տվել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բելգիան ուզում է կարտոֆիլ-ֆրին մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիան կարող է ճանաչել ԴԺՀ-ի ինքնիշխանությունը’