‘Լիբիացի ֆելդմարշալը բանակին հրամայել է հարձակվել մայրաքաղաքի վրա’

1190

Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը տեսաուղերձով դիմել է զորքերին և հրամայել հարձակվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Լիբիայում երկիշխանություն է. երկրի մի մասը վերահսկում է կառավարությունը, մի մասը՝ խորհրդարանը և Հաֆթարի բանակը:

«Աստծու օգնությամբ մենք կշարունակենք մեր հաղթական երթը, մեր պայքարը: Այսօր մենք, ինչպես և խոստացել էինք, պատասխանում ենք Տրիպոլիում մեր մարդկանց կոչին, քանի դեռ նրանց համբերությունը չի սպառվել»,- հինգշաբթի համացանցում հրապարակված իր ուղերձում ասում է 75-ամյա ֆելդմարշալը:

Տեսագրությունը վերնագրված է «Տրիպոլին ազատագրելու գործողություն»: Հաֆթերն ասում է, որ այդ գործողությունը պատասխանն է լիբիացի ժողովրդի պահանջի՝ «վերջ դնել քաղաքում գրոհայինների և ահաբեկիչների իշխանությանը»: Հաֆթարը նաև Տրիպոլիի բնակիչներին կոչ է արել «ցած դնել զենքերը և սպիտակ դրոշ բարձրացնել»՝ հրամայելով չկրակել խաղաղ բնակիչների և օտարերկրացիների վրա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հաֆթարի զորքերը գրավել են Տրիպոլիից մոտավորապես 100 կմ հեռավորությամբ գտնվող Գարյան քաղաքը, ինչպես նաև վերահսկողություն են հաստատել Սուրման քաղաքում, որը մայրաքաղաքից ընդամենը 60 կմ է հեռու:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ամենատարածված անունները Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը գրքի մարդ չէ’