Լիոնել Մեսսի․ Ես հիշաչար չեմ

400

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է մինչեւ աշխարհի գավաթակիր դառնալը ազգային թիմի նկատմամբ արգենտինացի երկրպագուների բացասական վերաբերմունքին։

«Ես ունեցել եմ շատ վատ ժամանակներ։ Իմ ընտանիքն ու ինձ սիրող մարդիկ նույնպես ծանր ապրումներ են ունեցել։ Ֆուտբոլիստների մի ամբողջ սերնդի մասին Արգենտինայում վատ բաներ էին ասում, քննադատողներն անարդար էին, բայց ես հիշաչար չեմ։

Ես զգում եմ, որ 2022թ․ աշխարհի առաջնությունում հաղթանակի շնորհիվ կարողացա իրավիճակ փոխել եւ գրավել Արգենտինայի բոլոր բնակիչների համակրանքը։ Հիմա արգենտինացիների 100 կամ 95 տոկոսը սիրում է ինձ, եւ դա հրաշալի զգացողություն է»,- Մեսսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

2022թ․ աշխարհի առաջնությունում Մեսին մասնակցել է 7 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊոչետինո. Այս շաբաթ շատ դաժան եմ եղել խաղացողներիս նկատմամբ
Հաջորդ հոդվածըSinquefield Cup․ Կարուանան նվաճեց տիտղոսը, Արոնյանը 5-րդն է