Լիտվայի ԱԳՆ․ ՌԴ քաղաքացիների դիրքորոշումը կդառնա անցագիր

351

ՌԴ այն քաղաքացիները, որոնք կցանկանան հատել Բալթյան երկրների սահմանը, կարող են մուտքի թույլտվություն չստանալ, եթե չարտահայտվեն ընդդեմ Ռուսաստանի ռազմական գործողության Ուկրաինայում և Ղրիմը չճանաչեն ուկրաինական, հայտարարել է Լիտվայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, փոխանցել է Delfi կայքը։

Նախարարի կարծիքով՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները լրիվ իրավունք ունեն ՌԴ քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ կարծիքի են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին, ինչպես նաև հարցնեն, թե «ումն է Ղրիմը»։

«Ըստ նրա պատասխանի՝ եթե այդ մարդն ուզում է հատել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի սահմանը, և ասի, որ իր կարծիքով՝ Ղրիմն օկուպացված չէ, կարելի է ենթադրել, որ այդ մարդուն թույլատրելը  ազգային անվտանգության շահերին չի համապատասխանում»,- հայտարարել է Լանդսբերգիսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Բորնա Չորիչն առաջադիմել է 123 տեղով, Կարեն Խաչանովը նահանջել է
Հաջորդ հոդվածըԹուրքիայի կարծիքով՝ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային