Լիտվայի նախագահը ժամանել է Ուկրաինա

290

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու Անկախության օրվա միջոցառումներին և բանակցելու իր ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Նաուսեդան նախագահ Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցերը և Ուկրաինային Եվրամիություն ընդունելու վերաբերյալ բանակցությունների ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Հունիսի վերջին Վիլնյուսում հայտարարել էին, որ Ուկրաինային Լիտվայի հատկացրած ռազմական, մարդասիրական և ֆինանսական օգնությունը հասել է 1 մլրդ եվրոյի, ինչը բալթյան այդ հանրապետության ՀՆԱ-ի 1,42 %-ն է կազմում։ Ընդ որում, ռազմական օգնության ծավալը անցել է 0,5 մլրդ եվրոյից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր հացահատիկային միջանցքներ ստեղծելու փորձերը վտանգավոր են
Հաջորդ հոդվածըՀԱՀ ԱԳՆ․ Պուտինը տեսակապով արդյունավետ մասնակցում է BRICS-ի գագաթնաժողովին