‘ԼՂՀ ԱԺ-ի դիմումը «Հեռուստամարաթոն 2014»-ի առթիվ’

998

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ Լիագումար նիստը, որի ավարտին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հրապարակել է ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի դիմումը՝ «Հեռուսատամարաթոն-2014»-ի կապակցությամբ:

Դիմումից հատված՝ ստորեւ.

«Նոյեմբերի  27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը  Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը:

Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Այդ ծրագիրն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին:

Լիահույս ենք, որ նոյեմբերի 27-ին  հայությունն իր մասնակցությամբ եւ դրամական ներդրումներով եւս մեկ անգամ աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն վճիռներ կայացնող եւ դրանց լուծմանը հետամուտ ազգ, որը 21-րդ դարի մարտահրավերներն ընդունում է արժանապատվորեն եւ իր միասնությամբ հաղթահարում դրանք: Ասվածի վկայությունը պետք դառնա նախանշված ժամկետներում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը»:

Դիմումը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի՝ «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն»,  «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:

                                                          

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություն է անցկացնում Թուրքիայի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Խոցված ուղղաթիռը Բաքվի ռևանշիստական քաղաքականության մի մասն է’