‘ԼՂՀ ԱԺ նախագահը կարծում է, թե ԵԽԽՎ զեկույցը ԵԽԽՎ դիրքորոշումը չէ ‘

994

Այսօր տեղի ունեած ասուլիսի ընթացքում մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, թե այդ որոշումը պետք չէ ընկալել որպես ընդհանուր առմամբ այդ կառույցի դիրքորոշում: «Բանակցային գործընթացի որոշ փուլերում, քաղաքական տարբեր հանգամանքների պատճառով, ադրբեջանական դիվանագիտությունը կարող է ինչ-որ ձեռքբերումներ ունենալ, վերջին հաշվով պետք չէ անտեսել «խավիարային դիվանագիտությունը» և էներգառեսուրսների առկայությունը, բայց միաժամանակ մենք հակված չենք ամեն ինչ վերագրել այդ դիվանագիտությանը: Այժմ մենք մշակում ենք որակապես նոր մարտավարություն և ռազմավարություն միջազգային հարթակներում հետագա աշխատանքի համար»,- ասել է Ղուլյանը:

 

Նախորդ հոդվածը‘Երվանդ Զախարյան. Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ’
Հաջորդ հոդվածը‘Հաագայի դատարանը Վոիսլավ Շեշելին բաց է թողել՝ Սերբիայում բուժվելու նպատակով’