‘ԼՂՀ կառավարությունը հրաժարական տվեց ‘

2362

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին ԼՂՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ «նոր կառավարության կազմը պետք  որոշվի առաջիկա քննարկումների ժամանակ»։

«Քննարկումներն ընթացքի մեջ են և Սահմանադրությամբ նախատեսված ժամանակահատվածում կորոշվի բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի հետագա աշխատանքային գործունեությունը։ Ամեն դեպքում, նախկին վարչապետը շարունակելու է ծառայել հայրենիքին և ժողովրդին։ Իսկ թե ինչ ձևաչափով, կհայտարարենք հետագայում»,- նշել է Բեգլարյանը։

Նախորդ հոդվածը‘Կոտայքում մեքենան սպանել է ձիուն’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումների գրաֆիկ’