‘ԼՂՀ ՊՆ-ն մինչ օրս լռում է, թե ինչու է զինվորը հանձնվել Ադրբեջանին’

1591

Մարտի 22-ին իր զորամասի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած Պաշտպանության բանակի զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել: Այս մասին վերջինիս ծնողները հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: Անդրանիկ Գրիգորյանի մայրն ասել է, որ վերջին այցելության ժամանակ որդին անտրամադիր է եղել, իրենց հարցերին, թե ինչու է անտրամադիր չի պատասխանել: Մոր խոսքով, զինծառայողը զորամասի հրամանատարությանը խնդրել է, որ փոխեն իր ծառայության վայրը:

Անդրանիկ Գրիգորյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Գյուղապետ Գարիկ Սարգսյանը ասել է, որ համագյուղացիները ևս զարմացած են, չեն հավակերպվում, թե իրենց համագյուղացին կարող էր անցնել Ադրբեջանի կողմը: Նշենք, որ նույն այդ գյուղապետը դարձել էր հայաստանյան լրատվական կայքերի հերոսը՝ աջ ու ձախ հայտարարելով, որ ծառայակիցները վերջերս Անդրանիկի մոտ հոգեկան շեղումներ են նկատել: Նման հայտարարությունը հարցեր առաջ բերեց, որոնք շտապեց հերքել ԼՂՀ Պնախարար Մովսես Հակոբյանը: Այժմ էլ նույն գյուղապետը փոխել է մարտավարությունը և հայտարարում է, որ մեծից մինչև փոքր այդ տղային հայհոյում են, ամենավերջին տականքն են հաշվում:

Նշենք նաև, որ մինչ օրս ԼՂՀ ՊՆ-ն  չի ներկայացնել զինծառայողի կողմից մարտական հենակետը լքելու պատճառների մասին ինչ-որ տեղեկություններ:

Նախորդ հոդվածը‘Անշրջելուկներ’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն՝ իր թիմակիցների՝ Մեսսիի, Նեյմարի ու Սուարեսի մասին’