‘Լյորենտե. « Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, և ես համոզված եմ` ազգային հավաքականում իմ բացակայությունը զուտ խաղային պատճառներ ունի»’

778

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է, որ ուրախ կլիներ Իսպանիայի հավաքականում կրկին հանդես գալու համար, սակայն որոշումներ կայացնողը գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն է:

«Շատ ուրախ կլինեի հավաքական վերադառնալու համար, բայց որոշումներ կայացնում է մարզիչը: Նա ընտրություն է կատարում և նախապատվությունը մյուս ֆուտբոլիստներին է տալիս: Վիսենտե դել Բոսկեի և հավաքականի ֆուտբոլիստների հետ միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, և ես համոզված եմ` ազգային հավաքականում իմ բացակայությունը զուտ խաղային պատճառներ ունի»,-Լյորենտեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում 11-րդ տուրում «Յուվենտուսը» 7:0 հաշվով հաղթեց «Պարմային», իսկ Լյորենտեն դուբլ ձևակերպեց:

Նախորդ հոդվածը‘Սիմեոնե. « Մեր պարտությունը չի կարելի անվանել շատ վատ արդյունք: «Վալենսիան» և «Սևիլյան» ևս չեն հաղթել` ոչ-ոքիներ խաղալով» ‘
Հաջորդ հոդվածը‘«Վեգան»՝«110 տոկոս զեղչի» պատճառով պետբյուջե վճարեց 7 մլն դրամ’