‘
ԵՄ-ն այլևս ոչ մի առաջարկ չի ներկայցնի Լոնդոնին Brexit-ի հարցով, դա բացառվում է:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը ZDF հեռուստաալիքի եթերում:
«Ոչ, նրանք այլևս ոչինչ չեն ստանա Եվրամիության կողմից: Դա բացառվում է,- ասել է նա:- Մենք տվել են այն ամենը, ինչ կարող էինք, այդ թվում՝ (ԵՄ-ի կազմում մնացող Իռլանդիայի և Միացյալ Թագավորության կազմում միությունից դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին) «backstop»-ի մասով: Կարծում եմ՝ խաղն ավարտված է»,- նշել է դիվանագետը:
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, թե չի կարծում, որ բանը կհասնի Մեծ Բրիտանիայում Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեն անցկացնելուն:
Փոխանցում է tass.ru-ն:
‘