‘Լոնդոնը ժամանակավորապես Էրմիտաժին է փոխանցում Պարթենոնի արձաններից մեկը’

860

Բրիտանական թանգարանը պատմության մեջ առաջին անգամ այլ երկրի է հանձնում Պարթենոնի մարմարե արձանների իր հայտնի հավաքածուի ցուցանմուշներից մեկը: Գետերի աստված Իլիսոսի արձանը կմեկնի Էրմիտաժ, որը տոնում է իր 250-ամյակը:

Արձանը Էրմիտաժում կցուցադրվի դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 18-ը:

Այդ արձանը, այսպես կոչված՝ «Էլգինի մարմարների»՝ հին հունական արվեստի հավաքածուից է, որը 19-րդ դարի սկզբին Աթենքից Մեծ Բրիտանիա է տեղափոխել  բրիտանացի դիվանագետ, լորդ Էլգինը: Հունաստանը բազմիցս պահանջել է, որ Մեծ Բրիտանիան վերադարձնի Պարթենոնի արձանները: Հունական իշխանությունները օրինակարգ չեն համարում Օսմանյան կայսրության իշխանությունների՝ այդ գանձերը երկրից դուրս բերելու թույլտվությունը, փոխանցում է BBC

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի խորհրդականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախարար. Աշխարհում պատերազմները կընթանան հետախուզությունների միջև’